Ռազմական 

Ռուսաստանը խնդրանքով դիմել է Թուրքիային

analitik.am

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը դիմել է Թուրքիային՝ խնդրելով լրացուցիչ ինֆորմացիա հաղորդել Սիրիայում ԻՊ-ի դեմ ցամաքային օպերացիայի ժամանակ օդուժի գործողություններ մասին: Այս մասին հայտնում է «Известия»-ն՝ հղում անելով իր աղբյուրին:

Նշվում է, որ ռուսական կողմը ցանկանում է տեղեկություններ ունենալ թուրքական օդուժի պլանների մասին, որպեսզի հնարավոր լինի խուսափել  միջադեպերից: Բանն այն է, որ թուրքական ինքնաթիռներն իրենց օպերացիայի ժամանակ սիրիական օդում կարող են հանդիպել ռուսական ինքնաթիռների, ինչի արդյունքում նոր միջադեպ կարող է լինել:

Հիշեցնենք, որ օգոստոսի 24-ին գիշերը թուրքական ուժերը լայնածավալ օպերացիա են սկսել սիրիական Ջարաբլուսում, այնտեղ են ներխուժել նաև թուրքական հատուկջոկատայինները և ռազմական տեխնիկա:

Նույն շարքից