Հասարակություն 

Քաղաքացին դուրս է եկել տանից և չի վերադարձել

analitik.am

Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 71-ամյա Ալֆրեդ Հովհաննիսյանի անհետ կորելու դեպքի առթիվ, և միջոցներ են ձեռնարկվում՝ նրան հայտնաբերելու ուղղությամբ:

2016 թվականի օգոստոսի 8-ին հաղորդում է ստացվել այն մասին, որ 2016 թվականի օգոստոսի 7-ին՝ ժամը 08:00-ի սահմաններում, 1944 թվականին ծնված Ա.Հովհաննիսյանը դուրս է եկել իր բնակարանից և չի վերադարձել:

Դեպքի առթիվ Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

1944 թվականին ծնված Երևան քաղաքի բնակիչ Ալֆրեդ Աբելի Հովհաննիսյանն ունի 163-167 սմ հասակ, միջին կազմվածք, փոքր-ինչ նիհարավուն դեմք։ Ալեհեր տղամարդու ձեռքերից մեկի ուսային հատվածում կա այրվածքի 3 սպի, կույր է: Տանից դուրս գալու օրը՝ օգոստոսի 7-ին, նրա հագին եղել է շագանակագույն տաբատ, մուգ մոխրագույն վերնաշապիկ՝ դիմացի հատվածում գունավոր կետանախշերով, շագանակագույն հողաթափեր:

Ովքեր ճանաչում են նշված անձին կամ որևէ տեղեկություն ունեն նրա գտնվելու վայրի մասին, խնդրում ենք հայտնել ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին կամ ոստիկանության մոտակա բաժին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրամեղավորություննապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջմտած դատավճռով:

Նույն շարքից