Հասարակություն 

Դատարանը կորոշի Մոսկվայում բանկ գրաված հայազգի գործարարի խափանման միջոցը

analitik.am

Այսօր Մոսկվայի դատարանը քննելու է Ռուսաստանի մայրաքաղաքում Սիթիբանկի մասնաճյուղը գրաված հայազգի գործարար Արամ Պետրոսյանի նկատմամբ կալանք որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունը:

Երեկ Ռուսաստանի Քննչական կոմիտեն հայտարարել էր, որ մտադիր է դիմել դատարանին Պետրոսյանին, ով ընդունել է իր մեղքը, կալանավորելու հարցով:

Հիշեցնենք, որ Պետրոսյանը բանկը գրավել էր օգոստոսի 24-ին՝ պատանդ վերցնելով մի քանի մարդու: Պետրոսյանը, ով այդ քայլին գնացել էր բիզնեսում ունեցած խնդիրների պատճառով, ավելի ուշ պատանդներին ազատ էր արձակել, ապա իրավապահներին էր հանձնվել նաև ինքը:

Նույն շարքից