Քաղաքականություն 

Եվրախորհրդարանի նախագահը մեկնում է Թուրքիա

analitik.am

Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը սեպտեմբերի 1-ին կմեկնի Անկարա, որտեղ բանակցություններ կունենա Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ՝ քննարկելով Եվրամիության և Թուրքիայի հարաբերությունները: Այս մասին հայտնել է հենց Շուլցը՝ համապատասխան գրառումն անելով թվիթերյան իր էջում:

Հավելենք, որ այս պահին Անկարան և Բրյուսելը շարունակում են բանակցությունները Թուրքիայի քաղաքացիների համար  վիզային դյուրացված ռեժիմ սահմանելու համար:

Նույն շարքից