Քաղաքականություն 

Լարվածությունն ինչ-որ պահի այնքան է խորացել, որ գործը հասել է նախագահական. «ՀԺ»

analitik.am

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մեզ հայտնի դարձավ, որ վերջերս բավական մեծ լարվածություն է առաջացել կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանի, Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի և Ազգային ժողովի պաշտոնյաների միջև:

Լարվածությունն ինչ-որ պահի այնքան է խորացել, որ գործը հասել է նախագահական: Խնդիրը ՎՊ մասին նոր օրենքի նախագիծն է, որը ԱԺ-ն պետք է քննարկի և ընդունի առաջիկայում:

Ի. Զաքարյանը ցանկանում է, որ ՎՊ-ն հնարավորինս անկախ լինի, կարողանա բյուջետային ծախսերի վրա իր ստուգելու լծակներն ավելանան և ԱԺ-ին էլ շատ հաշվելու չլինել:

Կառավարությունը փորձում է այնպես անել, որ բյուջեի վրա թե ՎՊ-ի, թե ԱԺ-ի վերահսկողությունը հնարավորինս քիչ լինի: ԱԺ-ն էլ իր հերթին աշխատում է այդ նոր օրենքով թե ՎՊ-ի, թե կառավարության գործունեության վրա հնարավորինս շատ վերահսկողություն ունենալ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից