Հասարակություն 

Պայթյուն՝ Կալիֆորնիայում

analitik.am

Կալիֆորնիայում պայթյուն է որոտացել  նահանգում Tesoro ընկերության խոշորագույն նավթամշակման գործարանում: Այս մասին հայտնում են տեղի իշխանությունները:

Ինչպես փոխանցում է BBC-ն, Կարսոն քաղաքում գտնվող գործարանում պայթել է նավթի պահուստի ռեզերվուարը, ինչից հետո էլ հրդեհ է սկսվել:

Los Angeles Times-ն իր հերթին տեսանյութ է հրապարակել դեմքի վայրից: Քաղաքի վրա ծխի ամպ է բարձրացել: Պայթյունի վայրում աշխատում են համապատասխան ծառայությունների աշխատակիցները:

Tesoro ընկերությունը դեռ չի հայտնում, թե ինչը կարող էր դառնալ պայթյունի պատճառը:

Նույն շարքից