Հասարակություն 

Հայտնի են Մոսկվայում 17 մարդու կյանք խլած հրդեհից վիրավորվածների անունները և հրդեհի պատճառը

analitik.am

Արդեն հայտնել ենք այն մասին, որ Մոսկվայի հյուսիս-արևելյան հատվածում գտնվող պահեստում հրդեհի արդյունքում 17 մարդ է մահացել, ովքեր, նախնական տեղեկություններով, ԱՊՀ քաղաքացիներ են:

Զոհերի ինքնությունը դեռ հայտնի չէ, սակայն Life.ru-ն արդեն հրապարակել է նրանց անունները, ովքեր փրկվել են և հոսպիտալացվել:

1.Իսրայել Ուուլու Ուլարբեկ, 23 տարեկան

2.Կալբայ Կիզի Կիզբուրակ, 26 տարեկան

3.Կիդիրջանով Նուրմուհամեդ Աբիլ Ազիրովիչ, 20 տարեկան

4.Աբդիմամատովա Այդուրուկ, 26 տարեկան

Ինչ վերաբերում է ողբերգական վթարի պատճառներին, ապա «մեղավորն» անսարք ջահն է եղել: Շինության ներսում մեծ քանակությամբ դյուրավառ հեղուկ և թղթեր են եղել, ինչի արդյունքում ել կրակը շատ արագ տարածվել է:

Նույն շարքից