Միջազգային Քաղաքականություն 

Թուրքիան գերմանացի գործչին մեղադրել է մշակութային ռասիզմի մեջ

analitik.am

ԵՄ հարցերով Թուրքիայի նախարար Օմար Չելիկը սուր քննադատության է ենթարկել թվային էկոնոմիկայի և հասարակության հարցերով ԵՄ հանձնակատար Գյունտեր Էթթինգերին Եվրոպայում թուրքական հեռանկարների  մասին խոսքերի համար: Reuters-ի փոխանցմամբ, Չելիկը գերմանացի քաղաքական գործչի խոսքերն անվանել է մշակութային ռասիզմ:

Երեկ՝ օգոստոսի 30-ին, Bild-ում հրապարակվել էր Էթթինգեր հարցազրույցը, որում վերջինս լուրջ կասկածներ էր հայտնել ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության մասով: Նա նաև քիչ հավանական էր համարել Թուրքիայի քաղաքացիների համար մոտ ապագայում վիզային ռեժիմը դյուրացնելը: Էթինգերը նշել էր, որ ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության հարցը ակտուալ կլինի միայն Էրդողանի հեռանալուց հետո:

Նույն շարքից