Քաղաքականություն 

Դեսպան Բադեյանը հավատարմագրերի պատճենը հանձնել է Քուվեյթի ԱԳՆ-ին

analitik.am

Օգոստոսի 31-ին Քուվեյթում ՀՀ նորանշանակ դեսպան Մանվել Բադեյանին ընդունեց Քուվեյթի Պետության վարչապետի առաջին տեղակալ, արտաքին գործերի նախարար Շեյխ Սաբահ Խալեդ Ալ-Համադ Ալ Սաբահը` հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:

Ողջունելով հյուրին և շնորհավորելով նշանակման կապակցությամբ` Քուվեյթի Պետության արտգործնախարարը հաջողություն մաղթեց դեսպանին իր գործունեության ընթացքում: ԱԳ նախարար Սաբահ Խալեդ Ալ Սաբահը գոհունակություն հայտնեց բարեկամ Հայաստանի հետ ունեցած հարաբերությունների և փոխայցելությունների բարձր մակարդակով, խորը համագործակցության առկայությամբ, փոխադարձության սկզբունքով գործող դեսպանությունների գործունեությամբ:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության և բարեմաղթանքների համար` դեսպան Բադեյանն իր երախտագիտությունը հայտնեց Քուվեյթի Պետությանը և Արտաքին գործերի նախարարությանը` դեսպանության հիմնադրումից ի վեր ցուցաբերվող աջակցության և սերտ համագործակցության համար: ՀՀ դեսպանը վստահեցրեց, որ իր առաքելության առաջնահերթությունն է բարեկամ Քուվեյթի հետ համակողմանի սերտ համագործակցության առավել խորացումը:

Կողմերը կարևորեցին երկու բարեկամ երկրների միջև փոխայցելությունների առավել ակտիվացման, իրավապայմանագրային դաշտի ընդլայնման, առևտրատնեսական, զբոսաշրջական, կրթական, մշակութային կապերի խորացման անրաժեշտությունը:

Նույն շարքից