Վերլուծական 

Ինչու «Վեդի Ալկո»-ն դեռ չի վճարել աղավնաձորցիների մթերած խաղողի դիմաց. «Ժողովուրդ»

analitik.am

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Վայոց ձորի Աղավնաձոր գյուղի բնակիչների հետ տեղի ունեցածը ամբողջությամբ բնորոշում է Հայաստանի տնտեսական և քաղաքական կյանքի թշվառությունը։ Խոշոր գինի արտադրող ընկերություններից մեկը՝ «Վեդի Ալկո»–ն, անցած տարի ՀՀ իշխանությունների հորդորով պահանջարկից ավել խաղող մթերելու պատճառով այդպես էլ չի կարողանում գյուղացիներից ընդունած խաղողի դիմաց վճարել և սնանկացման վտանգի առջև է հայտնվել։ Աղավնաձորցիները հնարավոր բոլոր դռները թակել են։

Երեկ էլ իրենց դպրոցն էին պաշարել, որ ևս մեկ անգամ իշխանությունների ուշադրությանն արժանանան։ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը «Ժողովուրդ»–ի հետ զրույցում ասաց, որ երեկ ինքը «Վեդի Ալկո»–ի սեփականատեր Մանվել Ղազարյանի հետ գնացել է Աղավնաձոր և հանդիպել բնակիչներին, պայմանավորվել են մինչև սեպտեմբերի 15-ը խնդիրը լուծել։ «Կփորձենք նույնիսկ երաշխավորներ գտնել, որպեսզի «Վեդի Ալկո»–ի սեփականատիրոջը կարողանան վարկ տրամադրել»,– ասաց մարզպետը:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից