Հասարակություն 

Բարեկամների տնից գողացել էր նոութբուք համակարգիչ և 2 բջջային հեռախոս

analitik.am

Օգոստոսի 26-ին ոստիկանության Թումանյանի բաժնում հաղորդում էր ստացվել, որ բաց դռնից մուտք են գործել Թ.-ի տուն և գողացել նոութբուք համակարգիչ և 2 բջջային հեռախոս՝ պատճառելով 395.000 դրամի վնաս:
Սեպտեմբերի 1-ի երեկոյան մեղայականով բաժին է ներկայացել 1966 թ. ծնված Արթուր Ա.-ն և խոստովանել, որ օգոստոսի 26-ին, ժամը 2-ի սահմաններում, գնացել է իր բարեկամ Թ.-ի տուն, որպեսզի այնտեղ գիշերի, սակայն մտնելով տուն և տեսնելով, որ բոլորը քնած են՝ գողացել է նոութբուքը և բջջային հեռախոսները:
Գողոնն առգրավված է:
Նախաքննությունը շարունակվում է:

Նույն շարքից