Քաղաքականություն 

ԲՀԿ կործանիչ նախագահը մոտ է եզրագծին...

analitik.am

Գևորգ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Այս գրառումս մեկ օր ուշացավ, քանի որ, նախ` չէի ցանկանում Գիտելիքի օրը հարամել գրառմանս հերոսուհու հիշատակմամբ և, երկրորդ, սպասում էի, որ այդ "հերոսուհին" գոնե մեկ բառով կհակադարձի այն ասեկոսեներին, որոնք բառի տառացի իմաստով խայտառակում են կուսակցության հեղինակությունը (խոսքը Mitk.am կայքի` "ԲՀԿ-ի տունը կռիվ է ընկել" վերտառությամբ սոսկալի հապարակմա մասին է, որն այսօր դարձել է քննարկման թիվ 1 թեման): Պարզվում է` ոչ, նա այս անգամ էլ ասելիք չունի...
Ես Նաիրա Զոհրաբյանի բարոյական կերպարի մասին (նկատի ունեմ` որպես քաղաքական էակ - նա գործիչ չէ) նոր դատողություններ անելու ցանկություն չունեմ, քանզի այդ կերպարն իր ողջ խայտառակությամբ "փայլեց" դեռ այն ժամանակ, երբ նա, առանց ամաչելու, համաձայնեց ստանձնել ԲՀԿ նախագահի պաշտոնը: Դա նույնն էր, թե ես համաձայնեմ նշանակվել Մարգարյան անվան հիվանդանոցի ծննդատան գլխավոր բժիշկ և "ազատեմ" որդեծնության բերված ցավախեղդ "պատճառավորներին"...
Բայց դա մի կողմ...
Դեռ առաջին ապօրինության հետևանքները չմարսած` Նաիրա Զոհրաբյանը կրկին թույլ է տվել նույն կոպիտ խախտումը: Խոսքը վերաբերում է Մասիսի քաղաքապետի թեկնածու Կարապետ Օհանյանին կուսակցությունից ապօրինաբար հեռացնելուն, որի մասին որոշումը դարձյալ ընդունվել է ոչ թե կուսակցության Քաղաքական խորհրդի, այլ տարածքային կառույցի որոշմամբ` խախտելով այդ գործընթացի համար սահմանված բոլոր նորմատիվ պահանջները: Ու մեկը չկա` հարցնի, թե այ տիկին, եթե էտ մարդն առաջադրվել էր ոչ թե կուսակցության որոշմամբ, այլ ինքնաառաջադրման կարգով, դու ինչ իրավունք ունես, առանց նրան որևէ կազմակերպական, նյութական ու բարոյական աջակցություն ցույց տալու, պարտադրել շարունակել իր անձնական պայքարը` հանուն քո քաղաքական ամբիցիաների ու սին հաշվարկների:
Սա էլ քիչ էր` հիմա էլ վերջին քարն է գցում կուսակցության գլխին` բացեիբաց տարածելով, թե իր ղեկավարած "ընդդիմադիր" կուսակցությունը սնվում ու հովանավորվում է վարչապետի ու երկրի ղեկավարի կողմից: Լավ, ես չեմ հասկանում` ովքեր, հանուն ինչի կամ "ինչի դիմաց" են այսքան ներողամիտ այս արկածախնդիր կնոջ նկատմամբ և ով, ինչքան և մինչև երբ է պարտք անժամկետ հոգեվարքի մեջ գտնվող այս ապիկարին...
Ասա, ձեռքիցդ ինչ գալիս էր, դրանով էլ շարունակեիր գոյատևել. կուսակցություն ղեկավարելն ինչ մեղքս էր...
Ընդունեք, որ ԲՀԿ կործանիչ նախագահը մոտ է կուսակցությունը վերջնականապես հողին հանձնելու իր նենգ ծրագրի եզրագծին...
Ես նոստալգիայով չեմ տառապում, բայց ականջդ կանչի պարոն ԾԱՌՈՒԿՅԱՆ...

Նույն շարքից