Կյանքի 79-րդ տարում մահացել է Ուզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմովը: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով միանգամից երեք դիվանագիտական աղբյուրի:
Քարիմովի մահվան մասին մի քանի օր առաջ էլ հայտնել էր «Фергана» գործակալությունը, սակայն լուրը չեր հաստատվել:
Հիշեցնենք, որ այսօր Ուզբեկստանի նախարարների կաբինետը հայտնել էր Քարիմովի վիճակի կտրուկ վատանալու մասին: