Միջազգային Քաղաքականություն 

Վարչապետի փոփոխություն է սպասվում նաև ԵՏՄ-ում Հայաստանի գործընկեր Ղազախստանում

analitik.am

ՌԻԱ Նովոստին, հղում անելով իր աղբյուրին, հայտնում է, որ Եվրասիական տնտեսական միությունում Հայաստանի գործընկեր Ղազախստանում պաշտոնանկ են անելու վարչապետ Քարիմ Մասիմովին: Ենթադրվում է, որ պաշտոնանկության մասին հայտարարվելու է սեպտեմբերի 9-ին նախարարների կաբինետի ընդլայնված նիստի ժամանակ, որը վարելու է երկրի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը:

Մասիմովը Ղազախստանի վարչապետ նշանակվեց 2007 թվականին, 2012-14 թվականներին նա  Նազարբաևի աշխատակազմի ղեկավարն էր, իսկ 2014-ին կրկին նշանակվեց վարչապետ:

Նույն շարքից