Հասարակություն Միջազգային 

ԻՊ-ը համացանցում տարածել է սիրիացի երիտասարդի ձեռքը կտրելու տեսանյութը

analitik.am

«Իսլամական պետությունը» Սիրիայի Ռակկա քաղաքում կտրել է ոմն 16-ամյա երիտասարդի ձեռքը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, երիտասարդ մեղադրվել է գողության մեջ:

Ահաբեկիչները համացանցում տեղադրել են ձեռքը կտրելու տեսանյութը, որտեղ երիտասարդի աչքերը կապված են: Մարդիկ հավաքվել են քաղաքի հրապարակում, որպեսզի ականատես լինեն դատավճռի իրականացմանը: «Ահրար աշ Շամ» ծայրահեղական խմբավորումն իր վրա է վերցրել Դամասկոսում սիրիական բանակի սպայի սպանության պատասխանատվությունը:

Ալի Դրեվիշը և նրան ուղեկցող 2 զինծառայողները մարտի 2-ին ահաբեկչական հարձակման էին ենթարկվել Շեյխ Ռուսալան թաղամասում: Նրանց մեքենայում տեղադրվել է պայթուցիկ սարքավորում: 2012թ.-ից ի վեր սա առաջին նմանատիպ ահաբեկչական հարձակումն է մայրաքաղաքի կենտրոնում: 2012թ.-ի հուլիսին իրականացրած ահաբեկչության հետաևնքով զոհվել էր Սիրիայի պաշտպանության նախարար Դաուդա Ռաջին:

 

«Իսլամական պետություն» ծայրահեղական կազմակերպությունը համարվում է աշխարհի ամենավտանգավոր, ամենախոշոր և, միևնույն ժամանակ, ամենահարուստ ահաբեկչական կազմակերպությունը, որը կարճ ժամանակում հսկայական տարածքներ է գրավել Սիրիայում և Իրաքում: ԻՊ կազմակերպությունում ընդգրկվել են 80 երկրների մոջահեդներ:

Նույն շարքից