Հայաստան Հասարակություն 

ՀՀ ոստիկանություն. Բացահայտվել է գողության 8, խարդախության՝ 9 դեպք

analitik.am

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մարտի 2-ից 3-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 10 դեպքից  բացահայտվել է 8-ը, կողոպուտի 2 դեպքից` 1-ը:

Բացահայտվել է գողության` 8, խարդախության` 9, յուրացման` 2, խուլիգանության 1 և շորթման 4 դեպք:  Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության  4  դեպք:

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 3 պատահար, ինչի հետևանքով 3 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Նույն շարքից