Քաղաքականություն 

Արթուր Դավթյանը՝ Գլխավոր դատախազ. ԱԺ-ն կողմ քվեարկեց

analitik.am

Այսօր՝ սեպտեմբերի 15-ին, ԱԺ պատգամավորները ձայների  97 կողմ և 3 դեմ հարաբերակցությամբ հավանության արժանացրեցին Արթուր Դավթյանին ՀՀ Գլխավոր դատախազ նշանակելուն: Այս մասին հայտարարեց ԱԺ հաշվիչ հանձնաժողովի նախագահ Սուքիաս Ավետիսյանը՝ հավելելով, որ քվեարկությանը մասնակցել է 103 պատգամավոր, և որ անվավեր քվեաթերթիկների թիվը հասնում է 3-ի:

Իր խոսքում Արթուր Դավթյանը շնորհակալություն հայտնեց ՀՀ նախագահին և ԱԺ-ին ցուցաբերված վստահության համար՝ նշելով, թե գիտակցում է իր առջև դրված պատասխանատվությունը և հավելելով, որ գիշեր ու զօր աշխատելու է գոյություն ունեցող խնդիրները լուծելու, ինչպես նաև սպասելիքներն արդարացնելու համա:

Նույն շարքից