Հասարակություն 

Յունայթեդի ֆուտբոլիստների այցից 45 րոպե հետո երկրպագուն մահացել է

analitik.am

«Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտոբլիստներ Մարկուս Ռեշֆորդը, Ջեսի Լինգարդը, Էշլի Յանգը և Թիմաթի Ֆոսու-Մենսան արձագանքել են իրենց հիվանդ երկրպագուի խնդրանքին և այցլելե են նրան մահվանից 45 րոպե առաջ: Այս մասին հայտնում է Sun-ը:

Պարբերականի տեղեկություններով, 73-ամյա Փեդդի Լաուերը  վաղուց է կարմիր սատանաների երկրպագու և միշտ երազել է  հանդիպել սիրելի ակումբի ֆուտբոլիստերի հետ:

Նշենք, որ Լաուերի երազանքի մասին սոցկայքերում գրել է վերջինիս թոռնուհին, որից հետո էլ անգլիական գրանդի ֆուտբոլիստները որոշել են իրականություն դարձնել իրենց երկրպագուի երազանքը:

Նույն շարքից