Հասարակություն 

2.5 տարեկան երեխայի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

analitik.am

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` բժշկական կենտրոնում 2.5 տարեկան երեխայի մահվան դեպքի առթիվ:

2016թ. սեպտեմբերի 13-ին լրատվամիջոցներով տեղեկատվություն է հրապարակվել առ այն, որ բժշկական կենտրոնում 2.5 տարեկան երեխային ցուցաբերվել է ոչ պատշաճ բժշկական օգնություն, որի հետևանքով երեխան մահացել է։

Նախնական տվյալներով՝ երեխային բժշկական կենտրոն է տեղափոխել մայրը՝ սեպտեմբերի 5-ին, որտեղ  վերջինիս հայտնել են երեխայի ծայրահեղ ծանր առողջական վիճակի մասին. նրա մոտ ախտորոշվել է  բարդացած թոքաբորբ։

Ըստ հրապարակման՝ երեխայի մայրն ահազանգել է, որ  բժշկական կենտրոնի աշխատակիցները համապատասխան  բուժօգնություն չեն ցուցաբերել, չեն կատարել իրենց մասնագիտական պարտականությունները, և նրանց անբարեխիղճ վերաբերմունքի հետևանքով երեխան սեպտեմբերի 8-ին մահացել է:

Նկատի ունենալով, որ նյութերն առերևույթ պարունակում են ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշներ՝ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն՝ երեխայի մահվան պատճառը պարզելու համար, բժշկական կենտրոնից առգրավվել է հիվանդության պատմագիրը, անհրաժեշտ փաստաթղթերը։

Քննության արդյունքների մասին տեղեկույթ կտրամադրենք լրացուցիչ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նույն շարքից