Հասարակություն 

18-ամյա աղջիկը դատի է տվել ծնողներին Ֆեյսբուքում իր լուսանկարները հրապարակելու համար

analitik.am

18-ամյա ավստրալուհին դատի է տվել հարազատ ծնողներին, ովքեր 7 տարի շարունակ Ֆեյսբուքում հրապարակել են իր լուսանկարները, հայտնում է The Local-ը:

Աղջիկա խոսքերով, իր ծնողները մասնավորապես 2009 թվականին հրապարակել են մի լուսանկար, որով իր կյանքը վերածել են դժոխքի:

«Նրանք առանց մտածելու ու ամաչելու հրապարակել են ամեն ինչ՝ ինչպես եմ ես նստած զուգարանում կամ ինչպես եմ մերկ պառկած: Ամեն ինչ լուսանկարվել է և հրապարակվել»,-հայտարարել է ավստրալուհին:

Աղջիկը պահանջում է ծնողներից հեռացնել բոլոր լուսանկարնները. «Ես հոգնել եմ դրանից, որ ծնողներս ինձ լուրջ չեն ընդունում»,-ասել է նա:

Նույն շարքից