Հասարակություն 

Քրդերը տեսանյութ են հրապարակել, թե ինչպես են հարձակվում թուրքական բազայի վրա

analitik.am

Քրդական աշխատավորական կուսակցությունը մի տեսանյութ է հրապարակել, որում երևում է, թե ինչպես է հարձակում կատարվում Չուկուրջում գտնվող թուրքական բազան: Հարձակումը տեղի է ունեցել սեպտեմբերի 5-ին: Տեսանյութում երևում է, թե ինչպես է մի քանի ական պայթում բազայում գտնվող ինքնաթիռների հարևանությամբ:

Սեպտեմբերի 6-ին Քրդական աշխատավորական կուսակցությունը հայտնել էր 3 Black Hawk  ինքնաթիռի ոչնչացման և 10 թուրք զինվորի սպանության մասին:

Իր հերթին թուրքական կողմը նշել է, որ նյութական և մարդկային կորուստներ հարձակման արդյունքում չեն գրանցվել:

https://www.youtube.com/watch?time_continue=4&v=bKISHGKnqDU

Նույն շարքից