Հասարակություն 

Ոսկեվազ գյուղի տներից մեկում օձ է հայտնաբերվել

analitik.am

Սեպտեմբերի 15-ին, ժամը  21.00-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ոսկեվազ գյուղի 4-րդ փողոցի թիվ 8 տանը նկատվել է օձ,որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները բռնել և անվտանգ տարածք են տեղափոխել շահմար տեսակի օձ:

***

Սեպտեմբերի 15-ին, ժամը 13.43-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Շահումյան գյուղի Ավետիսյան փողոցի թիվ 10 տան բակում նկատվել է օձ, որին բռնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Տեղազննման արդյունքում օձն հայնտաբերվել և տեղափոխվել է անվտանգ տարածք:

Նույն շարքից