Հասարակություն 

Պարգևատրում խորհրդարանում

analitik.am

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը սեպտեմբերի 16-ին Հայաստանի անկախության 25-ամյակի կապակցությամբ ծառայողական պարտականությունները բարեխիղճ կատարելու համար ՀՀ Ազգային ժողովի նախագահի հուշամեդալով պարգեւատրել է ՀՀ ԱՆ գլխավոր հոգեբույժ, «Նուբարաշեն» հոգեբուժական կենտրոնի տնօրեն Սամվել Թորոսյանին:

Խորհրդարանի ղեկավարը, շնորհավորելով Սամվել Թորոսյանին, շնորհակալություն է հայտնել առողջապահության ոլորտում ունեցած մեծ ներդրման համար: «Հայ իրականության մեջ Դուք ճանաչված բժշկի համբավ ունեք: Ձեր գործունեության ընթացքում կարողացել եք աչքի ընկնել մասնագիտական կարողություններով ու հավատարիմ եք մնացել բժշկի կոչմանը»,- ասել է Գալուստ Սահակյանը:

Նույն շարքից