Հասարակություն 

Ձերբակալություն՝ ընտրական իրավունքը խոչընդոտելու դեպքի առթիվ

analitik.am
Ի լրումն մեր 2016 թվականի սեպտեմբերի 17֊ի հաղորդագրության, տեղեկացնում ենք.

Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ բռնություն գործադրելու և դրա սպառնալիքի միջոցով ավագանու թեկնածուին առևանգելու և վերջինիս ընտրական իրավունքների իրականացմանը խոչընդոտելու առերևույթ հանցագործություններ կատարելու կասկածանքով 2016 թվականի սեպտեմբերի 18֊ին ձերբակալվել է Էջմիածին քաղաքի բնակիչ Ա.Ա֊ն։

Հիշեցնենք, որ  2016 թվականի սեպտեմբերի 17-ին Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի ավագանու թեկնածուի հաղորդման հիման վրա ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության վարչությունում հարուցվել է քրեական գործ:

Նույն շարքից