Տնտեսություն 

Իրանի նախագահի հայաստանյան այցը շրջադարձային կետ կլինի Իրան-Հայաստան հարաբերությունների համար. «168 ժամ»

analitik.am

«168 ժամ» թերթը գրում է. ««Հայ-իրանական հարաբերությունների զարգացումն աշխարհաքաղաքական նշանակության հարց է»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց իրանցի վերլուծաբան Ալի Սալամին՝ անդրադառնալով Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի Հայաստան կատարելիք այցին ու հայ-իրանական հարաբերությունների ներկայիս մակարդակին:  Հիշեցնենք, որ Հայաստանում Իրանի դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին իրանական ԶԼՄ-ներից մեկին տված հարցազրույցում նշել էր, թե Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի` Հայաստան կատարելիք հնարավոր այցը շրջադարձային կետ կլինի Իրան-Հայաստան երկկողմ հարաբերությունների համար:

Իրանը համարելով Պարսից Ծոց-Սեւ ծով միջանցքի նախաձեռնողը` Հայաստանում Իրանի դեսպանն ասել էր, որ այդ միջանցքը ստեղծվել է Իրանի, Հայաստանի, Վրաստանի, Բուլղարիայի, Հունաստանի եւ Ադրբեջանի մասնակցությամբ, որի մասնագիտական նիստը կայացել է Թեհրանում, եւ հույս էր հայտնել, որ այդ միջանցքի շահագործման հանձնվելով՝ դեպի Եվրոպա Իրանի տրանսպորտային ուղիները բազմազան կդառնան: Ալի Սալամին նշեց, որ հայ-իրանական հարաբերությունները մշտապես աչքի են ընկել իրենց բարձր մակարդակով, փոխվստահությամբ ու քաղաքական նվիրվածությամբ:

Չնայած Իրանի դեմ սահմանված արեւմտյան պատժամիջոցներին, իրանցի վերլուծաբանի հիշեցմամբ՝ Հայաստանը տարածաշրջանում առանձնացել է իր հավասարակշռված եւ իրանամետ քաղաքականությամբ: Թեեւ, ըստ նրա, պատժամիջոցները խոչընդոտում էին  որոշ ոլորտներում հայ-իրանական հարաբերությունների զարգացմանը, մասնավորապես, խոսքը տնտեսական ոլորտի մասին է, առանց որի՝ քաղաքական հարաբերությունները պատժամիջոցների տարիներին մեծ առաջընթաց չապրեցին տնտեսական բաղադրիչի բացակայության պայմաններում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից