Հասարակություն 

Ահազանգով մեկնած ոստիկանները զենք-զինամթերք հայտնաբերեցին

analitik.am

Ոստիկանության Ապարանի բաժին ահազանգած քաղաքացին հայտնել է, որ Ապարանի գերեզմանատան մոտ զինամթերք է թողել:
Մեկնած օպերատիվ խումբը, պոլիէթիլենային տոպրակում, հայտնաբերել է նռնակ՝ առանց պայթուցիչի, ինքնաձիգի երեք դատարկ փամփշտատուփ և տարբեր տրամաչափի 46 փամփուշտ:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:

Նույն շարքից