Տնտեսություն 

Աշխարհի շատ երկրներում հաջողակ գործող «Քարֆուրը» Հայաստանում այնքան էլ հաջող չի գործում. «ՀԺ»

analitik.am

«Հայկական ժամանակ» թերթը գրում . «Երեւան մոլ» առեւտրային կենտրոնում գործող «Քարֆուր» սուպերմարկետը կրճատում է իր զբաղեցրած տարածքը։

Ու ընդհանրապես, ակնհայտ է, որ աշխարհահռչակ, բազմաթիվ երկրներում հաջողակ գործող «Քարֆուրի» երեւանյան սուպերմարկետը, մեղմ ասած, այնքան էլ հաջող չի գործում եւ հիմա ստիպված է գնալ խնայողությունների։ «Քարֆուրի» այս վիճակը, անշուշտ, պայմանավորված է այդ սուբյեկտի կառավարման թերություններով, բայց ոչ միայն։

Բացի կառավարման թերություններից, «Քարֆուրը» նաեւ մրցակցում է հայաստանյան ամենաազդեցիկ օլիգարխին պատկանող սուպերմարկետների ցանցի հետ, ի տարբերություն այլ առեւտրային ցանցերի չի կարող աշխատել ստվերում, ներմուծումներ իրականացման հնարավորությունները խիստ սահմանափակ են եւ այլն, եւ այսպես շարունակ։ Պետք չէ մոռանալ, որ ժամանակին, երբ «Քարֆուրը» փորձում էր իր մշակած ծրագրերով հիպերմարկետ բացել «Տաշիր գրուպի» սեփականությունը հանդիսացող «Դալմա մոլում», օլիգարխների ու ՀՀ իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչների պահանջով «Դալմա մոլի» սեփականատեր Սամվել Կարապետյանը «Քարֆուրին» դուրս հանեց այդ տարածքից։

Իսկ կառավարությունը էական սահմանափակումներ դրեց «Քարֆուրի» գործունեության վրա, զրկելով նրան մրցակցային առավելություններից։ Այնպես որ, երեւանյան «Քարֆուրը» մասամբ խլված բիզնեսի մի օրինակ է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից