Հասարակություն 

Դժբախտ պատահար Կառնուտ գյուղում

analitik.am

Սեպտեմբերի 23-ին, ժամը 10.31-ին ահազանգ է ստացվել  որ Շիրակի մարզի Կառնուտ գյուղում անասնագոմի տանիքի փայտե կոնստրուկցիաները փլուզվել են, կան տուժածներ: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը տուժածներ Տ.Հ.-ը  (ծնված 1949 թ.) և Մ. Հ.-ը (ծնված 1981 թ.) տեղի ուժերով հոսպիտալացվել են Գյումրիի ԲԿ, որտեղ Մ.Հ.-ը մահացել է,  իսկ Տ.Հ-ի առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության:

Նույն շարքից