Թուրքիան չի ճանաչում Ռուսաստանի պետդումայի ընտրությունները, որոնք ռուսական իշխանություններն անց են կացրել Ղրիմում: Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարարությունը:
Տարածված հայտարարության մեջ ասվում է, որ Անկարան շարունակում է աջակցել Ուկրանայի տարածքային ամբողջականությանը, ինչի պատճառով էլ չի ճանաչում սեպտեմբերի 18-ին Ղրիմում անցկացված ընտրությունները, որոնք, թուրքական իշխանությունների պնդմամբ, իրավական ուժ ունենալ չեն կարող: