Գլխավոր Հասարակություն 

Պաշտոնանկ արված Սերգո Կարապետյանը թանկարժեք բնակարան է գնել Երևանի կենտրոնում. «Ժողովուրդ»

analitik.am

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ գյուղատնտեսության այլևս նախկին նախարար Սերգո Կարապետյանը մինչև պաշտոնանկությունը բավական թանկարժեք բնակարան է գնել Հյուսիսային պողոտայի Արամի 48 հասցեում գտնվող էլիտար շենքում: Այս հասցեի բնակարանների 1 քառակուսի մետրի արժեքը սկսվում է հազար յոթ հարյուր դոլարից: Իսկ մեկ բնակարանի միջին արժեքը կազմում է մոտ կես միլիոն դոլար:

Ուշագրավ է նաև այն, որ Սերգո Կարապետյանի գնած բնակարանը թարմ և հիմնովին վերանորոգված է եղել, սակայն այն գնելուց անմիջապես հետո կապիտալ վերանորոգում է նախաձեռնել: Նախկին նախարարի՝ 13-րդ հարկում գտնվող բնակարանում ներկայումս վերանորոգման աշխատանքները դեռևս շարունակվում են»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից