Գլխավոր Քաղաքականություն 

Ապրիլից հետո պաշտոնանկ արված միլիոնատեր գեներալին նոր բարձր պաշտոն կարող են տալ. «Ժողովուրդ»

analitik.am

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է՝ ապրիլյան քառօրյա պատերազմից հետո ՊՆ-ում պաշտոնանկությունների շարք սկսվեց: Ապրիլի 26-ին Սերժ Սարգսյանի հրամանագրով աշխատանքից ազատվեց ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ-նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետ Ալիկ Միրզաբեկյանը: Ըստ լուրերի՝ Միրզաբեկյանը, չգիտես՝ ինչու, սպառազինության և սննդամթերքի մատակարարման գնումներն իրականացնելիս շուկայականից բարձր գներով է իրականացրել:

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Միրզաբեկյանին, սակայն, այս ընթացքում հաջողվել է Սերժ Սարգսյանի բարեհաճությանն արժանանալ, և սպասվում է, որ նա առաջիկայում կրկին վերադառնալու է ՊՆ և ինչ-որ բարձր պաշտոնի է նշանակվելու»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից