Հասարակություն 

Բեգլարյանի որդու հարսանիքին եկել էր նաև էջմիածնեցի հայտնի հեղինակություն Դոն Պիպոն. «Հրապարակ»

analitik.am

«Հրապարակ» թերթը գրում է. «Գագիկ Բեգլարյանի որդու հարսանիքին եկել էր նաև էջմիածնեցի հայտնի հեղինակություն Դոն Պիպոն՝ Արթուր Ասատրյանը, որը տարիներ առաջ հեռացել է Հայաստանից գեներալ Մանվելի և նրա թիմի հետ ունեցած հակասությունների արդյունքում ու բնակություն հաստատել Իտալիայում։

Հետաքրքիր զուգադիպությամբ հենց նրա՝ Հայաստանում գտնվելու օրերին էլ տեղի ունեցավ Էջմիածնի թեկնածուների կոնֆլիկտը՝ ծեծ, կրակոցներ, որի հետ կապված՝ քրեական գործ է հարուցվել։ Ու թեև Պիպոն որևէ մասնակցություն չի ունեցել այդ միջադեպին, սակայն իրավապահները նրան կասկածել են դրանում դերակատարություն ունենալու մեջ և անհանգստացրել։

Սակայն Դոնը բազմաթիվ վկաներ է ունեցել և ապացուցել է, որ ինքն անմասն է այդ միջադեպից»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից