Հասարակություն 

Հրաձգություն ԱՄՆ-ում. Երեք կին է սպանվել

analitik.am

Վաշինգտոն նահանգում տեղի ունեցած հրաձգության արդյունքում 3 մարդ է սպանվել, ևս երկուսը՝ վիրավորվել, այս մասին հայտնում է Komo News-ը:

Միջադեպը տեղի է ունեցել Բերլինգթոն քաղաքի Cascade Mall առևտրի կենտրոնում: Ականատեսների վկայությամբ, հանցագործը մուտք է գործել կենտրոն և անմիջապես կրակ բացել: Արդյունքում երեք կին զոհվել է, երկու տղամարդ՝ վիրավորվել, նրանցից մեկի կյանքին վտանգ է սպառնում:

Հրաձիգին հաջողվել է հեռանալ: Իրավապահները քայլեր են ձեռնարկում լատինաամերիկյան արտաքինով հանցագործին հայտնաբերելու համար:

Նույն շարքից