Քաղաքականություն 

Ամերիկացի դիվանագետների ընտանիքներին թույլ է տրվել վերադառնալ Թուրքիա

analitik.am

ԱՄՆ պետքարտուղարությունը թույլ է տվել ամերիկացի դիվանագետների ընտանիքներին վերադառնալ Թուրքիա, որտեղից վերջիններս դուրս էին բերվել հուլիսին տեղի ունեցած հեղաշրջման փորձից հետո: Սակայն պետքարտուղարությունը միևնույն ժամանակ զգուշացնում է, որ վտանգը դեռևս պահպանվում է:

Ամերիկյան իշխանություններն իրենց քաղաքացիներին զգուշացնում են, որ Թուրքիայի ողջ տարածքում ահաբեկչական վտանգն աճում է և հատկապես զգոն պետք է լինել երկրի հարավ-արևելքում:

Հիշեցնենք, որ Թուրքիայում տեղի ունեցած հեղաշրջման փորձի ետևում Անկարան տեսնում է Ֆաթուլահ Գյուլենին, ով գտնվում է ԱՄՆ-ում:

Նույն շարքից