Գլխավոր Հասարակություն 

Deutsche Welle-ն դատի է տվել թուրքական նախարարությանը

analitik.am

Deutsche Welle մեդիակորպորացիան դատի է տվել Թուրքիայի սպորտի նախարարարությանը նախարար Ակիֆ Չագաթայ Քիլիչի հետ հարցազրուցյը բռնագրավելու համար:

Գերմանական ընկերությունը նշում է, որ թուրք նախարարի հետ հարցազրուցն արվել է սեպտեմբերի 5-ին, սակայն դրանից հետո վերոնշյալ նախարարությունը հայտարարել է, թե Deutsche Welle-ին արգելվում է հրապարակել հարցազրույցը:

Հարցազրույցից հետո նկարահանված նյութերը բռնագրավվել են և այդպես ել չեն վերադարձվել լրագրողներին:

Հավելենք, որ հարցազրույցի ժամանակ Քիլիչը խոսել է Թուրքիայում տեղի ունեցած հեղաշրջման փորձի և դրան հաջորդած իրադարձությունների մասին:

Նույն շարքից