Ինչպես հաղորդում է Ռիա Նովոստի գործակալությունը, Ուկրաինական իրավապահ մարմինները արգելել են Բորիս Նեմցովի սպանության առանցքային վկա Աննա Դուրիցկայայի մուտքը Ռուսաստան:
Այդ մասին հայտնել է Ուկրաինայի Գերագույն Ռադայի պատգամավոր Անտոն Գերաշչենկոն, նշելով, որ 23-ամյա մոդելին արգելված է ցուցմունքներ ներկայացնել ռուս իրավապահներին:
Նրա խոսքերով, հետաքննության շրջանակներում ռուս իրավապահները կարող են ժամանել Կիեւ ու վկայի հարցաքննությունն իրականացնել Ուկրաինայում:
Գերաշչենկոն հայտնել է, որ ներկայումս Դուրիցկայան անվտանգության նկատառումներից ելնելով պահպանվում է ու հսկվում է ուկրաինական իրավապահների կողմից: