Հասարակություն Միջազգային 

Ռուսաստանը հումանիտար օգնություն է տրամադրել Դոնբասի հանքափորներին

analitik.am

 

Ինչպես հաղորդում է Ռիա Նովոստի գործակալությունը, Ռուսաստանի հումանիտար օգնության ավտոշարասյունը Դոնեցկ է հասցրել հերթական բեռը:

 

Այդ մասին հայտնել են Ռուսաստանի արտակարգ իրավիճակների ծառայությունից, նշելով, որ հումանիտար օգնության զգալի մասը տրամադրվելու է Դոնբասում աղետից տուժած հանքափորների ընտանիքների անդամներին:

 

Ռուսական 20 բեռնատարները Դոնեցկ են հասցրել ավելի քան 200 տոննա օգնություն:

Հիմնականում բնակչությանը կտրամադրվի ալյուր, շաքարավազ, կաթնամթերք, արեւաժաղկի յուղ, դեղորայք ու առաջին անհրաժեշտության ապրանքներ:

 

Հիշեցնենք, որ Դոնեցկի հանքահորերից մեկում աղետի հետեւանքով զոհվել ու վիրավորվել էին հանքափորներ, ինչից հետո Ռուսաստանի կառավարությունը պատրաստակամություն էր հայտնել ցուցաբերել անհրաժեշտ օգնություն աղետից տուժածների ընտանիքներին:

 

Նույն շարքից