Հասարակություն 

Թուրքիայում մոտ 100 հետախույզ է հեռացվել աշխատանքից

analitik.am

Թուրքիայի Ազգային հետախուզության կազմակերպությունից  (MIT)  հեռացվել է 87 աշխատակից: Այս մասին հայտնում է  Reuters-ը:

Գործակալության տեղեկություններով, վերջիններս կասկածվումեն Ֆաթուլահ Գյուլենի հետ կապեր ունենալու  և հուլիսին երկրում տեղի ունեցած հեղաշրջման փորձին մասնակցելու մեջ:  MIT-ի  52 աշխատակցի նկատմամբ քրեական գործ է հարուցվել:

Հավելենք, որ ընդհանուր առմամբ Թուրքիայում տեղի ունեցած հեղաշրջման փորձից հետո աշխատանքից ազատվել է 141 հետախույզ:

Նույն շարքից