Քաղաքականություն 

Հովիկ Աբրահամյանը վրեժ է լուծել Հանրապետականից. «ՀԺ»

analitik.am

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Վարչապետ Հովիկ Աբրահամյանի հրաժարականից հետո, սեպտեմբերի 18-ին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները հստակեցում մտցրին, թե ինչպիսին է Աբրահամյանի վերաբերմունքն իր պաշտոնանկ անելու որոշմանը: Արարատի մարզում, որն առավել հայտնի է որպես Հովիկ Աբրահամյանի ընտրատարածք, այն պատճառով, որ նախ՝ ինքն այդ մարզից է և, ապա՝ մարզպետն էլ իր «մարդն է», համայնքի ղեկավարի ընտրություններում ՀՀԿ-ն խայտառակ արդյունք գրանցեց:

ՀՀԿ-ական թեկնածուները, որոնք նույնիսկ գործող գյուղապետեր էին, պարտություն կրեցին կա՛մ ԲՀԿ-ականներին, կա՛մ անկուսակցականներին: Հովիկ Աբրահամյանի և ԲՀԿ-ի կապի մասին հիշեցնելը կրկնություն կդիտվի, ուստի ԲՀԿ-ի միջոցով նա որոշակի վրեժ լուծեց ՀՀԿ-ից՝ իրեն պաշտոնանկ անելու միանձնյա որոշման համար»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից