Հասարակություն 

Քիմ Քարդաշյանը որոշել է պատժել լրագրողին իր հետույքը համբուրելու համար

analitik.am

Քիմ Քարդաշյանը պատրաստվում է ոստիկանության միջոցով պատժել ուկրաինացի լրագրող Վիտալի Սեդյուկին, ում վտանգավոր է համարում իր և մյուսների համար: Քարդաշյանը նաև կարծում է, որ ուկրաինացին չի հանգստանա մինչև չվճարի իր արածների համար:

Այս անգամ Քիմը բարկացել է այն բանից հետո, երբ Սեդյուկը Փարիզում նորաձևության ցուցադրության ժամանակ հարձակվել է իր վրա և համբուրել հետույքը: Քարդաշյանի թիկնապահները փորձել են խանգարել վերջինիս, սակայն ջանքերը զուր են եղել:

Հիշեցնենք, որ սա Քարդաշյան-Սեդյուկ առաջին «մենամարտը» չէ: 2014 թվականին Սեդյուկը հարձակվել էր Քիմի վրա՝ փորձելով գետնին գցել վերջինիս, սակայն թիկնապաահները թույլ չէին տվել անել դա:

Նույն շարքից