Մշակույթ 

Գնացի տուն, գրկեցի կնոջս և ականջին շշնջացի...Արմեն Ամիրյանը նախարար նշանակվելուց հետո իր առաջին քայլի մասին

analitik.am

«Ես որոշել եմ բաց և թափանցիկ աշխատել»,-այսօր լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ Մշակույթի նորանշանակ նախարար Արմեն Ամիրյանը՝ խնդրելով լրագրողներին լուսաբանել նախարարության բոլոր խորհրդակցությունները կամ գոնե հետևել նախարարության կայքին, քանի որ յուրաքանչյուր խորհրդակցություն նկարահանվելու է և տեղադրվելու այնտեղ:

Պատասխանելով այն հարցին, թե որը եղավ իր առաջին քայլը նախարար նշանակվելու մասին իմանալուց հետո՝ Ամիրյանն ասաց, որ մի փունջ վարդ է գնել, գնացել տուն, գրկել կնոջը և ականջին շշնջացել՝ «Սիրելիս, ես այլևս իմ ժամանակի մեծ մասը նվիրելու եմ ուրիշին  և շտապեցի հավելել, որ այդ ժամանակը նվիրելու եմ մեր մշակույթին, ժողովրդին և այն ծառայությանը, որին կոչված եմ այս պահին»:

Լրագրողներից մեկը նշեց, որ Հասմիկ Պողոսյանի նախարար եղած ժամանակ բազմաթիվ մշակութային արժեքներ են կորցրել իրենց նշանակությունը և հետաքրքրվեց, թե ինչպես է նոր նախարարը վարվելու այդ փաստի հետ: Ամիրյանն ասաց, որ այս պահին փորձում են եղած մշակութային արժեքների մասով ծրագիր կազմել, որի մեջ ներառված կլինինաև վերոնշյալ հարցը. «Գումարները քիչ են, սակայն պետք է մշակել մեխանզիմներ, ենթակառուցվածքներ, որպեսզի մշակութային արժեքները դառնան զբոսաշրջութան և պարծանքի առարկա»:

Նույն շարքից