Հասարակություն 

Պորոշենկոն ցավակցել է Հայ եկեղեցու Ուկրաինայի թեմի առաջնորդի մահվան առթիվ

analitik.am

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն ցավակցել է Հայ առաքելական եկեղեցու Ուկրաինայի թեմի առաջնորդ արքեպիսկոպոս Գրիգորիս Բունիաթյանի մահվան առթիվ: Այս մասին հաղորդում է ՈՒկրաինայի նախագահի մամուլի գրասենյակը:

«Խորը ցավով տեղեկացա արքեպիսկոպոս Բունիաթյանի մահվան մասին: Կյանքից հեռացավ ականավոր եկեղեցական գործիչ, Ուկրաինայի հայ համայնքի հոգեւոր առաջնորդը: Շատ ջանքեր է նա գործադրել պետական-եկեղեցական փոխհարաբերությունների զարգացման եւ միջկրոնական կառուցողական երկխոսության համար: Մեր սրտերում հավերժ վառ կմնա նրա հիշատակը»,-ասված է Պորոշենկոյի ցավակցական ուղերձում:

Հիշեցնենք, որ մարտի 7-ին 69 տարեկան հասակում մահացել է Հայ առաքելական եկեղեցու Ուկրաինայի թեմի առաջնորդ արքեպիսկոպոս Գրիգորիս Բունիաթյանը:

Նույն շարքից