Քաղաքականություն 

Ֆրանսիայի խորհրդարանական պատվիրակությունը հյուրընկալվել է ՀՀ ԱԳՆ-ում

analitik.am

Սեպտեմբերի 28-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանն ընդունեց Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր Ֆրանսուա Ռոշբլուանի ղեկավարած պատվիրակությանը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել հայ-ֆրանսիական դինամիկ զարգացող երկկողմ հարաբերություններին, երկու երկրների միջև առկա բարձր մակարդակի քաղաքական երկխոսությանն ու արդյունավետ համագործակցությանն ամենատարբեր ոլորտներում:

Փոխնախարար Նազարյանը մեծապես կարևորել է ֆրանսիացի խորհրդարանականների՝ արդեն բարի ավանդույթ դարձած այցելությունները Հայաստան և Արցախ: Նա միաժամանակ նշել է, որ հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերությունների կարևորագույն բաղկացուցիչ հանդիսացող միջխորհրդարանական համագործակցության հետագա ընդլայնման ու խորացման հարցում իրենց նշանակալի ավանդն ունեն երկու երկրների օրենսդիր մարմիններում ձևավորված բարեկամության խմբերը:

ԱԳ նախարարի տեղակալը շնորհակալություն է հայտնել Ֆրանսուա Ռոշբլուանին` վերջինիս հայանպաստ գործունեության և, մասնավորապես, Արցախի հիմնախնդիրների հանդեպ նրա կողմից ցուցաբերվող հետևողական ուշադրության համար:

Հանդիպմանն երկուստեք առանձնահատուկ կարևորվել է եվրոպական կառույցներում Հայաստանի և Ֆրանսիայի պատվիրակությունների միջև փոխշփումների ակտիվացումը և համագործակցության խորացումը: Ի թիվս այլ հարցերի, հատուկ անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման և Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացներում շարունակական ջանքերին:

Նույն շարքից