Հասարակություն 

Ի՞նչ երաժշտության տակ են ձևավորվել հայոց լեզվի նկատմամբ Գալուստ Սահակյանի մոտեցումները. «ՉԻ»

analitik.am

«Չորրորդ Իշխանություն» թերթը գրում է. «Անդրարդառնալով «Ամենակարող երգիչ» նախագծին՝ Գալուստ Սահակյանը հայտարարել Է, թե «ռաբիսը սովետի ժամանակ ստեղծվել Է, որպեսզի որոշակի խավեր այդ երաժշտության տակ իրենց խնջույքը, թաղումը և մոտեցումները ձևավորեն»։

«ՉԻ» - ԱԺ՝ նախագահը խոստովանել է նաև՝ «երբեմն, որ մենակ կամ մի քանի հոգով ենք լինում, պատահում է, որ ռաբիս լսենք»։ Փաստորեն Գալուստ Սահակյանը ռաբիս երաժշտության տակ մոտեցումներ է ձևավորում։ Իսկ դասական երաժշտության տակ, ասենք, հեռացումներ է ցուցաբերում։ Կամ՝ առնչություններ զարդարում։

Մի խոսքով՝ ամեն ինչ պարզ է: Անհասկանալի է միայն, թե ի՞նչ երաժշտության տակ են ձևավորվել հայոց լեզվի նկատմամբ Գալուստ Սահակյանի մոտեցումները»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից