Հասարակություն 

«Էրեբունի-Երևան 2798». սոցիալական բաղադրիչ- ծրագիր, օր 3-րդ

analitik.am

Հոկտեմբերի 29-ին մեկնարկել է «Էրեբունի-Երևան 2798» տոնակատարության շրջանակում անցկացվող սոցիալական բաղադրիչ-ծրագրի 3-րդ օրը: Երևանի քաղաքապետարանի և մայրաքաղաքի վարչական շրջանների պատասխանատուներն օրվա ընթացքում կայցելեն 12 վարչական շրջաններում բնակվող 267 ընտանիքներ, որոնց նախապես կատարված ուսումնասիրության հիման վրա կտրամադրվեն անհրաժեշտ նվերներ:

Հիշեցնենք, որ ծրագրում ընդգրկված են անապահովության գնահատման համակարգում հաշվառված երևանաբնակ կարիքավոր ընտանիքներ, սոցիալական և հասարակական տարբեր խմբերի՝ գիտության, մշակույթի գործիչների, բուժաշխատողների, մանկավարժների, սիրիահայերի ընտանիքներ, տարեցներ, բազմազավակ, ինչպես նաև երիտասարդ ու սոցիալական մի շարք այլ խմբերում ընդգրկված ընտանիքներ, Արցախյան պատերազմի մասնակցիների և զոհված ազատամարտիկների, Հայրենական մեծ պատերազմի վետերանների, նաև միաժամանակ երկու զինծառայող ունեցող ընտանիքներ: «Էրեբունի-Երևան 2798» տոնակատարության շրջանակում անցկացվող սոցիալական բաղադրիչ-ծրագիրը կշարունակվի ևս 7 օր:

Նույն շարքից