Քաղաքականություն 

Թբիլիսիում կայացել են քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Վրաստանի ԱԳՆ-ների միջև

analitik.am

Սեպտեմբերի 28-ին Վրաստանի ԱԳՆ-ում տեղի են ունեցել երկկողմ քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Վրաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև: Հայկական պատվիրակությունը գլխավորում էր ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը, իսկ վրացականը՝ Վրաստանի ԱԳ նախարարի տեղակալ Գիգի Գիգիաձեն:

Քաղաքական խորհրդակցությունների ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ քաղաքական հարաբերությունների և երկու երկրների միջև առևտրատնտեսական կապերի ներկա վիճակին և հետագա զարգացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Խորհրդակցությունների օրակարգում առանձնահատուկ ուշադրություն էր դարձվել տրանսպորտի, էներգետիկայի, մշակույթի և կրթության ոլորտներում համագործակցության խորացմանը: Կողմերն ընդգծեցին առկա իրավական դաշտի ցուցակագրման անհրաժեշտությունը:

Զրուցակիցներն անդրադարձել են նաև միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցության ակտիվացմանն առնչվող հարցերի, մտքեր փոխանակել միջազգային և տարածաշրջանային բազմաթիվ խնդիրների շուրջ:

Նույն շարքից