Հասարակություն 

Եթե Գերմանիան ունեցել է Հիտլեր, Ֆիլիպիններն ունի ինձ. Ֆիլիպինների նախագահ

analitik.am

Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն իրեն համեմատել է Ադոլֆ Հիտլերի հետ՝ հայտարարելով, որ մեծ ուրախությամբ կոչնչացնի իր երկրի թմրամոլներին և թմրավաճառներին, հայտնում է   Reuters-ը:

Դուտերտեն հիշեցրել է, որ Հիտլերը ժամանակին սպանել է միլիոնավոր հրեաների՝ նշելով, որ Ֆիլիպիններում 3 միլիոն թմրամոլ կա. «Ես երջանիկ կլինեի սպանել նրանց»:

«Եթե Գերմանիան ունեցել է Հիտլեր, Ֆիլիպիններն ունի…»,-ասել է նախագահն ու ցույց տվել իրեն:

Այս հայտարարությունը լուրջ անհանգստացրել է ԱՄՆ-ի հրեաներին, որոնք մտադիր են ճնշում գործադրել Վաշինգտոնի վրա, որպեսզի ԱՄՆ-ն ավելի կոշտ դիրքորոշում ունենա Ֆիլիպինների նախագահի նկատմամբ:

Նույն շարքից