Հասարակություն 

«Երրորդմասցի Լյովիկը» Նուբարաշեն էր գնացել՝ «մինչև ատամները» զինված. «Փաստինֆո»

analitik.am

Մարտի 4-ին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի մոտ տեղի ունեցած փոխհրաձգության հետևանքով մահացած «Երրորդմասցի Լյովիկ» անունով հայտնի Լևոն Ղազարյանին պատկանող «Լեքսուս 470» ավտոմեքենայից «Փաստինֆո»-ի տեղեկություններով, իրավապահները մեծ թվով զենք-զինամթերք են հայտնաբերել:

Մասնավորապես՝ ավտոմեքենայի սրահից հայտնաբերվել է «Ֆաբառմ» տեսակի մեկ փողանի հրացան՝ իր փամփուշտներով, «Սայգա» տեսակի ինքնաձիգ՝ լիցքավորված  պահունակով: Իսկ ավտոմեքենայի բեռնախցիկում եղել է արտասահմանյան արտադրության ատրճանակ՝ իր պահունակով: Ի դեպ, սա այդ օրը սպանվածների ողջ սպառազինությունը չէ:

Ինչպես արդեն նշել ենք մեր նախորդ հրապարակումներում, դեպքի վայրում թափված զինամթերքի մի մասը ևս նրանց է պատկանում: 

Ա

Նույն շարքից