Քաղաքականություն 

Երկու անսպասելի հրաժարական մեկ օրում. «Հրապարակ»

analitik.am

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ 2 անսպասելի հրաժարական եղավ․ ինչպես գրել էինք շաբաթ օրը, «Ալյանս» կուսակցության նախագահ Տիգրան Ուրիխանյանը հրաժարվեց նախագահի պաշտոնից եւ ԱԺ նախագահին դիմում ներկայացրեց մանդատը վայր դնելու մասին։ Հիշեցնենք, որ այս գումարման խորհրդարանին ընդամենը 5 ամիս է մնացել աշխատելու։

Երկրորդ հրաժարականը, որը ոչ պակաս տարօրինակ էր, ՊԵԿ նախագահ Հովհաննես Հովսեփյանինն էր, որն այս պաշտոնին նշանակվել էր 2016-ի մարտին։ Ոչ լրիվ 7 ամսվա ընթացքում նա չէր հասցրել առանձնապես աշխատել։ Անհասկանալի է, թե ինչ իմաստ ուներ նրան ՀՀ նախագահի վերահսկողության ծառայության պետի պաշտոնից ՊԵԿ տեղափոխելը, եթե այսքան կարճ էր աշխատելու, եւ նրան փոխարինելու էր թոշակի տարիքի հասած Ֆելիքս Ցոլակյանը։

Իսկ փոփոխությունը, ասում են, պնդել է Կարեն Կարապետյանը, որը ՊԵԿ նախագահի կարեւոր պաշտոնում իր համար վստահելի մարդ էր պատկերացնում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից