Քաղաքականություն 

Ուշագրավ տեղեկություններ են հասունանում վերջին պաշտոնանկություններից հետո. «Իրավունք»

analitik.am

«Իրավունք» թերթը գրում է. «Ուշագրավ տեղեկություններ են հասունանում վերջին պաշտոնանկություններից հետո: Ինչպես հայտնի է իր պաշտոնին հրաժեշտ տվեց Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ինչի մասին «Իրավունք»-ը գրում էր ամիսներ առաջ: Կային տեղեկություններ, որ պարոն Օհանյանին կամ պետք է նշանակեին գեներալ Խաչատուրովի, կամ ԱԱԽ քարտուղարի պաշտոնում, սակայն իրադարձությունները ավելի արագ փոխվեցին, քան սպասելի էր: Խաչատուրովը նշանակվեց ԱԱԽՔ-ի պաշտոնում, իսկ վերջինիս էլ փոխարինելու եկավ ԼՂՀ նախկին պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը: Կարծես այս պահին Օհանյանի առջև բոլոր դռները փակվեցին:

Կայքի եղեկություններով Ս. Օհանյանը որոշել է զբաղվել քաղաքականությամբ այն էլ ընդդմադիր դաշտում: Ամիսներ առաջ տեղեկություններ տարածվեցին նաև այն մասին, որ ԱԺ-ում ՀՀ նախագահի ներկայացուցիչ Վիկտոր Դալաքյանը որոշել է կուսակցություն բացել: Այդ խոսակցությունները այպես էլ չզարգացան, սակայն կան տեղեկություններ, որ Ս. Օհանյանը միացել է Դալաքյանին կուսակցություն ստեղծելու գործընթացում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից